Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Այս էջը հաստատված է
***

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին —
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում
                                                         գուրգուրում
Ու լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են
                                                            սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է
                                              քամին