Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Այս էջը հաստատված է
***

Հիշում եմ. հնչեց զանգը միջանցքում
Եվ ես ներս մտա հին սենյակը քn։
Երկա՛ր քայլեցի անկյունից-անկյուն։
Հետո դուրս եկա` քեզանից դժգոհ։

Հետ դարձա կրկին։ Այնքան մութ էին
Խոսքերդ այն գիշեր։ Մութ ու առօրյա։
Եվ մի ժամ հետո հեռացա կրկին
Արյունի հետքեր ձեռքերիս վրա։

Եվ չհասկացավ ոչ-ոք այն գիշեր,
Որ սենյակիդ մեջ սպանել են քեզ։
Միայն իմ հոգում մշուշ էր իջել
Եվ ստվերդ ինձ մինչև լույս հսկեց։

1916