Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/278

Այս էջը հաստատված է
Շ Ա Մ Ի Ր Ա Մ

Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա —սևաչյա պչրուհի, գուցե — Շամիրամ։

Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները նա.
Երկու համբույր — փողոցում, մայթերի վրա։

Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։

Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է — ծեր։

Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,—
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։

1916