Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Այս էջը հաստատված է
8
...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-

Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ։
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո։
Իջել էր մի ս՜ւտ ու մո՜ւթ առավոտ։

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկված հոգուս —
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս՝
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ — երազ...

Ո՛չ մութ կար, ոչ լույս։ Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն։
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն

Ու դողու՜ւմ էին թևերը նրա...