Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Այս էջը հաստատված է
***

Հմայում է ինձ լապտերը փողոցային,
Հմայում է փողոցների աղմուկը հին,
Հմայում է պատուհանի ջահը թարթող,
Հմայում են հայելիները կախարդող․ —
Ու փողոցում թերթեր ծախող փոքրիկ տղան,
Եվ կառքերն ու վազքը նրանց հավերժական,
Եվ շրջիկի երգը տխուր ու հոգեթով —
Գո՜րշ առօրյան՝ իր ձանձրույթով ու հեքիաթով։

1916