Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Այս էջը հաստատված է
***

Փողոցների մեջ կա մի անանուն,
Անըմբռնելի կարոտի ճախրում։
Լսում ես, զգում, բայց չես հասկանում
Եվ չես ըմբռնում կարոտը ճախրուն։
Կառքերի վազքում, դեմքերում օտար,
Անհասկանալի հայացքում կանանց —
Թվում է հանկարծ, թե ահա գտար
Հավերժականի ուրվականն անանց։
Ճախրում է մեկը փողոցի վրա`
Հզոր ու անմահ, որպես ժամանակ. —
Իսկ ինքդ կարծես ստվե՜րն ես նրա`
Մի անմիտ ժպիտ, մի տխուր հանաք։

։