Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Այս էջը հաստատված է

Մոտենում է, բո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միագամած
Ես ի՞ն չանեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից․
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը
                                                             քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ։

Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ինձ
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան․․․
—Ի՞նչ էլ լինի, քո՛ւյր, իմ քո՛ւյր, հեռանալիս
                                                             չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան․․․

1917