Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/30

Այս էջը հաստատված է
10
Քո՛ւյր, գուցե՜ չըկանք...

Գուցե մեկը,— ո՞վ —
Երազել է մեզ
Անլույս գիշերով...

Թվում էր հոգուս,
Թե երկուս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք — երեք...

Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան —
Փնտրելով կորած
Ուղիները Տան։

Կամուրջներ չկան։
Իսկ գետը — վարար։
— Փնտրելով նրան,

Փնտրում ենք իրար...