Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Այս էջը հաստատված է
ԱՆՔՆՈԻԹՅՈԻՆ


Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը.

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.—
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին։
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․—

Անհա՜յտ է աշխարհը՝ անցնում է ու մահ․․․

1919