Այս էջը հաստատված է
Կարմիր են գալիքի լույսերը ու մուգ են․—
Կարմիր են, կրակե,— բայց, ախ, անամո՜ք են։
Եվ ո՞վ կկանչի նրանց, որ կյանքում այս
Մենակ են, տխուր են, տխուր ու անօ՛գ են.․․
Նվում է սրտիս մեջ ծանոթ մի մորմոք հին․
— Լույսերը հեոո՜ւ են, անփո՜ւյթ են,
անհո՛գ են․․․
1919