Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Այս էջը հաստատված է
***

Ի՞նչ ես արդյոք՝ չգիտեմ, ես չգիտեմ մինչ հիմա,
Գիտեմ միայն, որ դու կաս՝ անհերքելի, որպես մահ,
Ու անխուսափ, որպես օր, որ բացվում է ու
                                                             մարում —
Եղել ես դու, այժմ կաս — ու կլինես աշխարհում։
Օրերիս պես, որ անցան — անմխիթար դու անցար,
Արևի պես այսօրվա — դու վառել ես իմ ներկան,—
Եվ ես գիտեմ, որ կգաս՝ մխիթարիչ ու պայծառ —
Օրերի պես, որ դեռ նո՜ր պիտի բացվեն, պիտի գան։
Օրերի պես գույնզգույն — բացվում ես դու ու
                                                              մարում,
Նո՜ր ես ընդմիշտ ու անդարձ՝ հավերժորեն
                                                          քաղցր, խոր.
Եվ ես գիտեմ՝ կլինես դու պայծառ ու լուսավոր —
Քանի ապրում եմ ես դեռ, քանի դեռ կամ
                                                           աշխարհում։