Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Այս էջը հաստատված է
II
Կապույտ իրիկուն էր իջնում —

Ելնում էի փողոց։
Գալիս էիր միշտ դու՝
Լուռ, հոգնաբեկ, անխոս։
Աչքերիդ մեջ միշտ մի
Մեղքի փայլ էր լինում.
Ու շորերդ — խամրած,
Ու թթված բույր գինու։
Ո՛չ խոսք էր պետք,ո՛չ վեճ,
Ո՛չ ակնարկներ զգուշ.
Շրջում էինք անվերջ
Փողոցներում մշուշ։
Իսկ հոգնելիս — էժան
Հյուրանոցում մի մութ
Քնում էինք մեկտեղ,
Որպես եղբայր ու քույր։
Մոռացե՞լ ես արդյոք
Գիշերները այն մեր...
Ես քեզ հիշում եմ միշտ,

Ես քեզ սիրում եմ դեռ։

1920