Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Այս էջը հաստատված է
ՏՐԻՈԼԵՏՆԵՐԻ ԱՐՓԻԿԻՆ
***

Ծաղկել է այգին քո հիմա,
Մրգերդ կարմիր ու հասուն —
Օրերը պայծառ են հոսում —
Ծաղկել է այգին քո հիմա։
Կանգնել եմ շվար ու կամա,
Ու սիրտս մրգեր է ուզում
Ծաղկել է այգին քո հիմա,
Մրգերդ — կարմիր ու հասուն