Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Այս էջը հաստատված է

<

***

Երկու, ալ նուռ ունես կրծքիդ,
Երկու հասած ու ալ շամամ.
Տուր ինձ՝ հարբեմ ու հիանամ —
Երկու ալ նուռ ունես կրծքիդ։
Անգին մրգերդ էդ վճիտ
Տուր ինձ՝ հարբեմ ու հիանամ —
Երկու ալ նուռ ունես կրծքիդ —
Երկ ու հասած, կարմիր շամամ։