Այս էջը հաստատված է
Ձեր հոգին — նուրբ, օսլայած,
Ձեր սիրտը — գուրգուրած շնիկ։
Իսկ ես սովորել եմ, գիտեի՞ք,
Որ հոգիս փողոցում քնի։
Ձեր հոգին նուրբ, օսլայած։
Ներեցեք.․. բայց կարող է նա
Հետևի ոտքերին նստած —
Մինչև լույս կարոտից ոռնալ։
Կարո՞ղ է արդյոք փողոցում,
Ուր անգամ արգելվում է ծեծվել,
Առաջին հանդիպած շան հետ
Միանալ, այսինքն — կցվել։
Ախ, օրիո՛րդ, ներեցե՛ք։ Դե, ես
Որքան էլ բանաստեղծ լինեմ,
Բայց ձեզ պես բարեկիրթ, ձեզ պես․․․
Իմ հույզերը զսպել չգիտեմ։
Ես առանց քաշվելու, գիտե՞ք,
Վաղը, երբ գարուն բացվի,