Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Այս էջը հաստատված է

Կթողնեմ, որ հոգիս շրջիկ
Ամենքի հետ միանա — կցվի

Թեկուզ ես գիտեմ, որ նա
Երբ հետո հագեցած երգե —
Իմ հոգու լնդերքի վրա
Կբացվեն կապո՜ւյտ վերքեր։

Բայց էլի, մայթերի վրա
Փնտրելով փշրանքներ հացի —
Կվատնեմ իմ հոգին շռայլ,
Կտամ շներին փողոցի։

Պոռնիկները ինձ քույր կդառնան,
Շները — եղբայրներ անգին,—
Բայց ափսո՜ս որ օտար կմնա
Ձեր մաքուր, օսլայած հոգին․․․