Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Այս էջը հաստատված է
2
Ես նստում էի անմարդ բուլվարում`

Աշնան արևի համբույրին գերի։
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի։

Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն։
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում։

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում

Ես լսում էի քո շշուկը դեռ...