Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/340

Այս էջը հաստատված է
ԿԱՏՈՒՆԵՐՆ ՈԻ ԵU


Ինձ ասացին որ, ես իզուր եմ ապրում,
Որ ես իզուր վիրավորում եմ իմ խեղճ
Ու խայտառակ գոյությամբ
Վեհությանը աշխարհի․․․

Ինձ ասացին, որ ես իզուր եմ ապրում
Եվ ո՞վ ասաց․ մի կատու,
Որ գարնան դեմ, սիրակարոտ մլավելով,
Երազում էր տա՞ք գգվանքներ ու խնդում։

Նա նստել էր կտուրին,
Ուր իր մրսած կողերն հողին քսելով,
Մլավելով աղիողորմ,
Կանչում էր որձ կատուների, որ, ավա՜ղ,
                                                            չկային..․

Գարնան արևն իրիկնային
Գցել էր պաղ մի ճառագայթ կողերին,
Ու արևի տակ գարնան
Տաքանում էր կարոտը ո՜րբ կողերի․․․