Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Այս էջը հաստատված է
ՔԱՄԻՆ


Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա։

Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգևարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան։

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման։

Քամին,
Աշնան քամին..․
Քաղաքը գորշ ու մութ;
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն։
Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի,աշնան անձրևների նման։