Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/345

Այս էջը հաստատված է

Ծառերը ձե՜ր, հիվա՜նդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.—
Երբե՜ք,
Երբե՜ք,
Երբե՜ք...

Օ, գթացե՜ք հիմա.
Այդ ծառերին՝ խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ։

Օ, գթացե՜ք հիմա.
Լսե՜ք, լսե՜ք, լսե՜ք.—
Այս ահռելի, դաժան, հոգևարքի ժամին՝
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե —
Քամին,
Աշնան քամին

1922