Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Այս էջը հաստատված է
3
Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի

Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ:
Հաշտվել էի ու լռել էի:
Ու լուռ էր հոգիս՝ լուռ ու լռանիստ:

Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում —
Դուրսը, դաշտերի մենակության մեջ:
Մեկը դաշտերում տագնապ էր փռում —
Ու մութ սենյակում հսկում էի ես:

Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին:
Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար:
Ստվերները լուռ օրորվում էին:

Ու լուռ էի ես: Չկայիր: Չեկար: