Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/352

Այս էջը հաստատված է
Պատկերներ... դեմքեր, որ մեռել էին առանց հիշատակ

Առանց հիշատակ...
19-21 Մոռցված երազի խամրած ցոլքի պես
Նայում են մթնում երկու սև աչեր...
Ու հիշում եմ ես ահմեռուկ մի օր
23 Գույնի և ձևի տրտմագին թափոր —
25-26 1Ու բախտը, հեռվում — մի ծեր Քահանա,
Չգիտեմ կնքում, թե թաղում էր Քեզ...
31-32 Ա՜խ,— լքված հոգուս անդորրը ետ տուր.
Ուզում եմ քնել` գիշերն անց կացավ...
36-37 Քո ժպիտն էլ է ինձ ցավ թվացել...
Օ՜... իմ Քույր-աղջիկ —
40-41 Ցանկացա լինել քեզ համար մի կույր
Ու հլու գերի
52 Ես քեզ թաղեցի նոր կյանքի շեմքին
Որտեղ ապրել ես դու մի ժամանակ
67և հտ Ա՜խ,— էլ չեմ ուզում հիշել երգը հին...
Մի զույգ աչքերի թաղված ցնորքով
Ուզում ես փորե՜լ մոխիրներն հոգուս.
Արդեն լուսացավ, արդեն ուշ է, ուշ...
Թո՛ղ, մի՛ պղտորի հատակը հոգուս...
79 Ու ամբողջ հոգով հրճվանքից թնգաս
82 Ու ես թողեցի երազի ճամփան...
85 Ու մի անդորր էր իջել իմ հոգում
87 Հին ու մոռացված աղոթքների տեղ...
90-94 Չգիտեմ թե ուր — ինձ համար ոչ մի
Ճանապարհ չկար...
Ու ես քայլեցի
Ու ահա իմ դեմ մի երկար փողոց,
Հեռվում մի քանի տարտամ կրակներ
96 Որոնք հոգուս մի գաղտնի լուր բերին
98 Ու ես այն շեմքը անցա կամացուկ
100 Մի ցածր անկողին՝ թաղված մշուշում
105 Որ կյանքն ինձ համար էլ ոչի՛նչ չունի
107-110Հեռացի՜ր, գնա՛,
Կյանքում քեզ համար
Բացված կան բախտի դռներ անհամար

Գնա՜,-. հեռացի՛ր.—