Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/356

Այս էջը հաստատված է
ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ
(էջ 62)

Գրել է 1916—1917 թթ. ավարտել է, հավանաբար, Թիֆլիսում։

Տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից։

Բնաբանն առնված է ռուս բանաստեղծ Ա․ Ֆետի (1820—1892), հավանաբար, «Երդվեց մեզ...» բանաստեղծությունից, որտեղ այդ տողերն այսպես են՝ «И так мы живем, что нам нельзя не петь».

Վիվան (Անուշավան Ջիդեջյան 1899—1960) —Մի շարք պատմվածքների հեղինակ, երկար տարիներ աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում, եղել է Աբովյանի Տուն-թանգարանի վարիչ։

Չ․-ն մտերմացել է նրա հետ 1917 թ. ուշ աշնանը։ 1918 թ․ ապրիլին, ինչպես պատմում է Վիվանը, երկուսով գուրս են եկել «հարդագողի ճանապարհորդության» Իրկուտսկ — Վլադիվոստոկ —Ճապոնիա —Հնդկաստան ուղեգծով, սակայն այդ հեռավոր սահմանը վերջացել է Արմավիրում։

«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին» գրքում (Հայպեահրատ, Երևան, 1961 թ.) զետեղված Վիվանի հիշողությունները կրճատված են, որի հետևանքով դուրս են մնացել ձեռագրի մի շարք հետաքրքիր, բալլադի տրամադրությունները բացահայտող հատվածներ (ԳԱԹ ՉՖ)։

Հարդագողի ճանապարճ — Գործածվում է երազանքի ճանապարհ իմաստով։

Ծ Ի Ա Ծ Ա Ն Ը
(էջ 65)

Սկսել է գրել 1916 թ. Կարսում, ավարտել՝ 1917 թ. փետրվարին Մոսկվայում։

Շարքը բացող տողը թվագրված է' <1>916 թ., հուլիս, Կարս, առաջին քառյակը՝ <1>917 թ., Մոսկվա, դրան հաջորդող վեցյակը՝ <1 >916 թ., Մոսկվա: «Հրաժեշտի երեկոն» ենթաշարքի տակ գրված է՝ <1>916 թ., նավահանգիսա Պետրովսկ:

Առաջին անգամ տպագրվել է առանձին գրքույկով՝ Բանաստեղծություններ․ Ծիածանը» — 1917 թ․, Մոսկվա, հետևյալ նվիրումով՝ «Իրիկնային քրոջս — Կարինե Քոթանճյանին»։