Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Այս էջը հաստատված է

Զետեղվել է ԵԺ 1 հատորում, որից և տպագրվում է:

Կարինե Քոթանճյան (ծնվ. 1897) — Բանաստեղծի սիրած աղջիկր, որն այդ տարիներին գտնվում էր Մոսկվայում. հետագայում մեղվաբույծի մասնագիտությամբ երկար տարիներ աշխատել է Թալինի շրջանում, այժմ թոշակառու։

Գողգոթայի ճանապարհ - քրիստոնեական կրոնում հիշատակվող Գողգոթա լեռը (որտեղ խաչվել է Քրիստոսը) հնում հեռու է եղել Երուսաղեմից. լեռան և Երուսաղեմի միջև ընկած ճանապարհը, որի վրա Քրիստոսը խոշտանգվել Է։

Գործածվում է չարչարանաց, տառապանքի ճանապարհ իմաստով:

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարքը բացող քառյակին հաղորդող վեցյակ

I տպ 2 Թափառում է նա Երկրադարձային Լաբիրինթոսում

6 հտ «Ամենտի» գրքից

Գազելներ Ենթավերնագրերից առաջ ընդհանուր վերնագիր` «Մայրամուտային -Կապույտի կարոտը - գազելներ սիրած աղջկա համար» և ապա` 24-րդ գազելը «Ամենտի երկրում» վերնագրով և հեղինակի հետևյալ ծանոթությամբ. «Ամենտի-մայրամուտային, անդրշիրիմյան եզերք` եգիպտական միֆոլոգիայում»։

39 Քո աչքերից, քո դեմքից, քոլուսեղ երկրից

ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ

(էջ 125)

Շարքը բաղկացած է երեք ենթաշարքից` «Իրիկունը», «Վերադարձ», «Առավոտ»։

ԻՐԻԿՈՒՆԸ

Գրել է 1918 թ. փետրվար-մարտին, հավանաբար, Թիֆլիսում: Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում, որից և տպագրվում է: