Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Այս էջը հաստատված է

ՎԵՐԱԴԱՐՁ

Գրել է 1918 թ. հուլիսին, Հյուսիսային Կովկասում:

Առաջին անգամ տպագրվել է ՀԿ 1920 թ. ապրիլի 15, N 7, էջ 227-230։ Զետեղվել է Եժ I հատորում։ Տպագրվում է նույնից։

ԳԱԹ Գ. Լևոնյանի ֆոնդում պահպանվում է մեկ ինքնագիր:

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Ինքն 6 Բարձրանում էր արագ արեգակը կարմիր

8 Ու քայլերով թեթև նա քայլում էր արագ

12 Նա քայլում էր արագ ու երգում էր տխուր

21 Համբուրում էր նրան, աներևույթ ու մութ

23 Նա քայլում էր թեթև, որպես անփույթ - ուրու

26 Ու դաշտերը թողած, թողած հովիտ ու հերկ

43 Ու քայլում էր շտապ, սրտում կարոտ ու հուր

55 Հովը քսվում էր պաղ նրա մրաոծ ուսին

ՀԿ 64 Եվ վար նայեց հանկարծ նա աչքերով տարտում

Ինքն 68 Ու ժպտում էր կարմիր, լուսավոր ու հզո՜ր...

71 Հուր արյունը նրա կաթիլներով հրկեզ -

77—78 Սի՛րտը զարկում էր խուլ, որպես հեռու մի զանգ

Ու անցնում էր հոգուց մի կարմրակեզ հոսանք

80 Մայր էր մտնում հեռուն արեգակը արագ

81—84 չկան

85—86 Ու սփռում էր վարի ճահիճներին ճղճիմ

Իր արնաքում սրաի ոսկիները վերջին

88—89 Որ բռնկվեց սրտում հրաբորբոք մի կայծ,

Ոտքի ելավ նորից, շուրջը նայեց մի պահ -

98 Բայց ճչում էր հոգին, որպես մեռնող կարապ.

101 — Մայր էր մտել արդեն արեգակը հրակ

ԱՌԱՎՈՏ

Գրել է 1919—1920 թթ. Կարսում և ապա` մեծ մասը Երևանում:

Ամբողջությամբ առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում:

Դրանից առաջ ենթաշարքից մամուլում տպագրվել են`


ա) «Իմ անցան օրերի պես» — «Լյուսի Թառայանին» գրքից խորագրով` Հջ 1920 թ., հունվարի 1, N 1։