Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Այս էջը հաստատված է
4

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո։
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես․․․ Խաղա՜ղ երեկսո։

Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ —
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ․․․

Անցար — լուսավո՜ր, հեռա՜վոր, թեթև,
Ճառագայթի պես իրիկնամուտի։
Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի․․․