Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Այս էջը հաստատված է

Սոմայի զորությամբ են ստեղծվել օդն ու հողը, նրա թելադրան քով են առաջանում ու հոսում ջրերը։

Սոման սրտից դուրս է մղում մեղսականն ու հանցավորը, ճանապարհ հարթում ճշմարտության համար, նա մտքի, բանականության, բանաստեղծների տիրակալն է և այլն, և այլն։ Այս ամենից էլ նրա` «աշխարհի չորս երկրների տիրակալ» և «հազարաչքանի» անունը։

ՏԵՔՍՏԱՅՒՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ա) «Իմ անցած օրերի պես»

Հջ 3 Հեռացել ու անցել եմ

31 Ու կրկին երազել եմ

բ) «Օրերը հուր են հիմա»

ՀԿ 4 չկա

գ) «Նոր է, կարոտս հիմա»

ՀԿ 6 Օրերը տոթ ու այրող, որպես նայվածքդ հրակ

դ) «Լյուսի Թառայանին» գրքից («Բրոնզե քո՛յր իմ, բրոնզե քո՛ւյր իմ- բրոնզե հարս»)

ՀԿ 13 Ու խավար է շուրջդ մահ է ու մշուշ։

19 Կկորչեն քո ոսոխները անբասիր

ե) «Կարմիր նժույգները թռչում են սրընթաց»

ՀԿ 3—4 Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց

Կարմիր նժույգները` հրդեհ են ու հուր

8 Ամեն տեղ երաշտ է, տագնապ է, գրգիռ

'ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ

'

(էջ 175)

Գրել Է 1920 թ. փետրվարին Երևանում։ Շարքն ամբողջովին առաջին անգամ տպագրվել է Եժ I հատորում։ Տպագրվում է նույնից: Մինչ այդ մամուլում տպագրվել են` «Սոնետ», «էմալե պրոֆիլը Ձեր», «Երբ ես տեսնում եմ Ձեզ», «Որպես հեռու բույրի», «Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր» տողերով սկսվող բանաստեղծությունները` Գղ 1921 թ., N 7, էջ 105—107։

Նույն բանաստեղծութունների ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ Գ. Լևոնյանի ֆոնդում։