Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/363

Այս էջը հաստատված է

Բ 16—17 Անհագ կրքի ու սիրո հարվածներով քո հեռու

Ու այնպիսի տարփանքներ նրանք կտան հիմա քեզ

Ա,Բ 21 Նորից հոգիդ անամոք կարոտանքով կվառվի

Ա 25 Ու դաշտերում Նայիրի կըպաշտվի նորից նա

28 Մութ է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ


«Անկումների սարսափից» — գրել է 1920 թ. սեպտ. 18-ին, Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է ԵԺ 1 հատորում։ Զետեղվել է Երկերում. տպագրվում է վերջինից։

ԳԱԹ ՉՖ պահպանվում է երկու ինքնագիր՝ «Ամբոխները խելագարված» պոեմի առաջին հրատարակության (1919 թ․, Թիֆլիս) Լեյլուն նվիրած օրինակի վրա և Լեյլու ալբոմում՝ երկուսն էլ թվագրված <1>920․18.IX ։ Ինքնագրերի բնաբանը՝ «Топчи их рай, Аттила» — առնված է սիմվոլիստ բանաստեղծ Վյաչ. Իվանովի «Кочевники красоты» բանաստեղծությունից։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն Ա, Բ 3 Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթակամ
Ա 10 Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով անմեկին
Բ 10 Բոլոր աչքերով իր մեռած, հմայքներով իր դեղին
Ա 14 [Նահանջում եմ] ես փախչում եմ ահա ետ—ես նահանջում եմ նորից
20 Նրանց տեղ մահ ու մոխիր, վերք ու մոխիր [չկար] կմնա
20 Նրանց տեղ մահ ու մոխիր, վերք ու ավեր կմնա

21 Էլ չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան

Ա, Բ 25 Եվ չի․՛ հիշի էլ ոչ-ոք, որ դարերի մեջ մի օր
Ա 30 Ոչ դրախտը ձեր գեհեն, ոչ հմայքը ձեր դյութիչ
Ա, Բ 31 Ու չի լսի ո՛չ մի կին իմ անկումի մասին այս
Ա 32 Որ դարձրեց իմ հոգին արյունակալ թարախակալ մի
                                              երազ
43 Որ եղել եմ ես [մի օր] տկար, որ եղել եմ ես գերի


«Վարսավիրի հմայքներ» — գրել է 1920 թ․ սեպտ. 19-ին, Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է ԵԺ 1 հատորում, տպագրվում է նույնից։

ԳԱԹ ՉՖ պահպանվում է մեկ ինքնագիր (Լեյլու ալբոմում)՝ թվագրված <1>920.19.IX։