Գրել է 1921 թ. մայիս-հունիսին , Երևանում։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է է Երկերում:
Տպագրվում է վերջինից։
ԳԱԹ ՉՖ պահպանվող Լեյլուն ուղղված 1921 թ. հունիսի 18 թվակիր նամակում Չ.-ը գրում է․ «Հիմա ես տրիոլետներ եմ գրում։ Տրիոլետներ — Արևին»։
ԵԺ I 7—8 Օրերի կապույտ բանտում
Թող լինի զոհ մի զվարթ.․․
«Միայն խմիր արեգակի բույրը ջինջ»
1—2 Միայն ծծիր — արնածծիր վերք ու ծիծ,—, Արև դարձիր— արնանման — ամոքիչ։
5—6 Սուր սվիններ, արնածծեր, վերք ու թույն, Տենդը արյան — ճնադարյան խնդություն։
7—8 Ու նժույգներ, ոսկի ու ծափ, Ժանգ ու ծիծ.—
Ո՞վ է քեզ պես արնանման — ամոքիչ...
«Բորբ մի աղջիկ զարկեց ձեոքով իր բոց կոնքին»
1 Մերկ մի աղջիկ զարկեց ձեոքով իր բոց կոնքին
Ե. Չարենցի առաջին տպագրված բանաստեղծությունը։ Գրել է հավանաբար, 1911 թ, Կարսում։
Տպագրվել է 1912 թ, հուլիսին՝ «Պատանի» ալմանախում (Թիֆլիս) IV (VI) գիրք, էջ 16 — Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ։
Ալմանախի այս և նախորդ համարում փոստ-արկղ բաժնի տակ Ե․ Ս.-ին հայտնվում է, որ նրա մյուս բանաստեղծությունները չեն տպագրվի, խորհուրդ է արվում շարունակել գրել և ուղարկել խմբագրությանն ընթեռնելի ձեռագրով։
Տպագրվում է ալմանախից։