ՀՄԱՅՈԻՄ է ԻՆՁ ԼԱՊՏԵՐԸ ՓՈՂԱՅԻՆ
(էջ 281)
Գրել է 1916 թ., հավանաբար, Կարսում։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵԺ I 2 Հմայում են մանեկեները անմարմին,
5 Ու փողոցում թերթեր ծախող զվարթ տղան,
7 Եվ զանգերի երգը տխուր ու հոգեթով -
ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԵՋ ԿԱ ՄԻ ԱՆԱՆՈԻՆ
(էջ 282)
Գրել է 1916 թ., հավանաբար, Կարսում։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։
ԵՐԳՈԻՄ է ՔԱՂԱՔՆ ԻՐ ԵՐԳՆ ԱՌՕՐՅԱ
(էջ 283)
Գրել է 1916 թ., հավանաբար, Կարսում։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։
Բանաստեղծության վերաբերյալ իր հիշողություններում Ե. Չ.-ի մանկության ընկեր Աշոտ Փալանջյանը (Աշ-Փալ) գրում է. «Դպրոցից տուն վերադառնալիս մենք հաճախ կանգ էինք առնում Երկաթե, կամ ինչպես կարսեցիներն էին ասում` Չուգունե մեծ կամրջի վրա ու անթարթ աչքերով նայում խաղաղ հոսող գետի ջրերին: Երկար նայելուց տեղի էր ունենում մի հետաքրքիր ֆոկուս` գետը կանգ էր առնում, իսկ մենք կամրջի հետ միասին սկսում էինք առաջ սահել։ Այս երևույթը Եղիշեին շատ էր դուր գալիս, և տարիներ անց մի օր նա ինձ կարդաց իր հետևյալ բանաստեղծությունը...