Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/374

Այս էջը հաստատված է
ՀԵՌԱՑՈԻՄԻ ԽՈՍՔԵՐ
(էջ 295)

Գրել է 1917 թ., հավանաբար մարտին, Մոսկվայում:

Առաջին անգամ տպագրվեէլ է Հզգ 1918 թ. Ա գիրք։ Զետեղվել է ԵԺ I հատորում: Տպագրվում է վերջինից:

Բանաստեղծության մասին իր անտիպ հուշերում Կարինե Քոթանճյանը գրում է. Գնացի կայարան (Մոսկվայում — կազմող ճանապարհելու. գրել էր և կարդաց «Հեռացումի խոսքերը»։ Շատ հուզված էր նա, շատ զգացված. ասում էր, որ ոչ-ոք չունի ինքը, և ես մայրն եմ նրա, նրա քույրը, ամեն ինչ» (ԳԱԹ ՉՖ «Հուշեր Ե. Չարենցի մասին»)։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Հզդ 4 Կյանքս կանցնի, կգնա, իսկ երգս կա, կապրի դեռ
1-ին քառատողին հաջորդում է բուն տեքստի 4-րդ քառյակը՝
առաջին երկու տողում հետևյալ տարբերություններով՝

Ես երգել եմ քո հոգին, քո Երազը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի արտմությունը սրբազան.
Մոտենում է քո՛ւյր իմ, ա՛խ, իրիկունը միգամած...


ՏԱՂ, ԱՆՁՆԱԿԱՆ
(էջ 297)

Գրել է 1919 թ.:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից:

ՈՍԿԵՓՐՓՈՒՐ, ՈՍԿԵՊՈԻՐՊՈԻՐ
(էջ 299)

Գրել է 1919 թ.:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում: Տպագրվում է նույնից: