Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/376

Այս էջը հաստատված է

Ի՞ՆՉ ԵՍ ԱՐԴՅՈՔ` ՉԳԻՏԵՄ, ԵՍ ՉԳԻՏԵՄ ՄԻՆՉ ՀԻՄԱ

(էջ 306)

Գրել է 1919 թ.:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։

ԱՂՄԿՈԻՄ է ԻՄ ՍՐՏՈԻՄ ԱՄԵՆ ԳԻՇԵՐ ՄԻ ԿԱՐՈՏ

(էջ 307)

Գրել է 1919 թ.:

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։

ՕՐԻՈՐԴ ԱՇԽԵՆԻՆ

(էջ 309)

Գրել է 1920 թ. հունվ. 15-ին Կարսում։ Առաջին անգամ տպագրվել է ԳԹ 1956 թ. N 18։ Տպագրվում է ԳԱԹ ՉՖ պահպանվող Չ-ի ինքնագրից։

Օրիորդ Աշխեն — Թաթուլյան-Իսահակյան (ծնվ. 1900 թ.) — 1919 թ. վերջերին և 1920-ի սկզբներին Կարսում եղել է «Մի բաժակ թեյ» կոչվող սրճարանի գանձապահ. նրա պատմածով Չ.-ն ամեն օր այցելել է սրճարան և առանձնացած գրել. մտերմացել են և նվիրել է իրեն այդ բանաստեղծությունը։

Երկար տարիներ բնակվել է Մոսկվայում, այժմ բնակվում է Երևանում։

ԿԱՐՈՏ

(Մի ռուս աղջկա)

(էջ 310)

Գրել է 1920 թ. փետր. 3-ին Երևանում։

Առաջին անգամ նույն վերնագրով տպագրվել է բանաստեղծության II մասը` ՀԿ 1920 թ., մարտի 15, N 5, էջ 148։

Բանաստեղծությունը լրիվ տպագրվել է ԵԺ I հատորում։ Ապա զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։