ԱՍՏՂԻԿ
(էջ 326)
Գրել է 1920 թ., հավանաբար ամռանը, Երևանում:
Առաջին անգամ «Բրոնզե գրքից. Աստղիկ» - խորագրով տպագրվել է ՀԿ 1920 թ., սեպտ. 15, N 17, էջ 707—710: Զետեղվել է ԵԺ I հատորում և ապա Երկերում: Տպագրվում է վերջինից:
Աստղիկ - Հին Հայաստանում պտղաբերության և սիրո աստվածուհի։ Սկզբնապես Անահիտ և Աստղիկ եղել են միևնույն դիցուհու անունը։
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԿ, ԵԺ I 13 Նրանք սրինգ ունեն, նրանք ունեն քնար,
ՀԿ 18 Աշնան քամին, առուն, աշնան հովիտը թաց
ՀԿ, ԵԺ I 21 Նրանք սրինգ ունեն, նրանք ունեն քնար,
ՀԿ 34 Երգած քո թույլ, նվազ, հիվանդ քրոջ մասին
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ ԱՐՓԻԿԻՆ
(էջ 330)
Գրել է 1921 թ. փետր. 13-ին Երևանում: Տպագրվում է առաջին անգամ ԳԱԹ ԶՖ պահպանվող Չ-ի ինքնագրից՝ «Սոմայի» առաջին հրատարակության Արփիկին նվիրած օրինակի վրա:
ՊՐԻՆՑԵՍԱ ՄԱՀ
(էջ 332)
Գրել է 1921 թ. գարնանը, Երևանում:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում: Տպագրվում է նույնից:
Բանաստեղծությունը գրված է Նվարդ Տեր-Գրիգորյանի քրոջ՝ 16-ամյա Լեռնիկի մահվան առթիվ:
Գոհար — Մալենցյան (ծնվ. 1901) - Չ-ի այդ տարիների մտերմուհիներից։ Հետագայում որպես տնտեսագետ երկար տարիներ աշխատել է Երևանի ձեռնարկություններում և Թեթև արդյունաբերության մինիստրությունում։ Թոշակառու, բնակվում է Երևանում։