ՏՐԻՈԼԵՏ Լ. Բ.-ԻՆ
(էջ 333)
Գրել է 1921 թ. Երևանում:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում: Տպագրվում է նույնից:
Լ. Բ.-ն - Անհայտ:
ՆՐԲԱԿԻՐԹ Լ.-ԻՆ
(էջ 334)
Գրել է 1921 թ. Երևանում:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում. զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։
Լ-ն - հավանաբար Լիլիթ Սահակյանն է, որի հետ Ե. Չ.-ն 1921 թ. աշխատել է Հայաստանի Լուսժողկոմատում:
ԿԱՐՄԻՐ ՍՈՆԵՏ
(էջ 336)
Գրել է 1921 թ.:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում. զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինից։
Բնաբանն առնված է Վ. Բրյուսովի (1873—1924)«Արդիականություն» շարքի «Դաշույն» բանաստեղծությունից։
Ո՚Վ ԿՀԱՆԴԻՊԻ, Ո՚Վ ԿԲԱՐԵՎԻ
(էջ 337)
Գրել է 1921 թ. Մոսկվայում:
Առաջին անգամ «Որպես սկիզբ» խորագրով «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար» (1915) և «Ես գալիս եմ ահա։ - Նայեցե՛ք, նայեցե՛ք» տողով սկսվող բանաստեղծության հետ միասին զեբտեղվել է ԵԺ I հատորի սկզբում։ Տպագրվում է նույնից: