Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/382

Այս էջը հաստատված է

ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ԱՀԱ: - ՆԱՅԵՑԵ՛Ք, ՆԱՅԵՑԵ՛Ք

(էջ 339)

Գրել է 1921 թ. Մոսկվայում։

«Որպես սկիզբ» խորագրի տակ նախորդ և «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար» տողով սկսվող բանաստեղծության հետ միասին զետեղվել է ԵԺ I հատորի սկզրում։ Տպագրվում է նյութից:

ԿԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ԵՍ

(էջ 340)

Գրել է 1922 թ. հունվարին Մոսկվայում։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I հատորում։ Տպագրվում է նույնից:

ՔԱՄԻՆ

(էջ 343)

Գրել է 1922 թ. Երևանում: Առաջին անգամ տպագրվել է ՆՔ 1922 թ. նոյեմ.-դեկտ. գիրք I, էջ 127-129՝ Սիրելի Սամվել Բոգեմսկուն նվիրումով։

Զետեղվել է Երկերում՝ որտեղ սխալմամբ թվագրված է 1921 թ.: Տպագրվում է վերջինիս Չ.-ի սեփական օրինակից։ ԳԱԹ ԶՖ պահպանվում է մեկ ինքնագիր։

Սամվել Բոգեմսկի - Զատիկյան (1891—1961) - Հին բոլշևիկ. երկար տարիներ աշխատել է Հայաստանի թատրոններում, արհմիութենական կազմակերպություններում։ Չ.-ի հետ մտերիմներ են եղել պատանեկության տարիներից՝ Կարսից. Փետրվարյան ավանտյուրայի օրերին Ղամարլուի ռազմաճակատում Չ-ն կռվել է նրա հրամանատարությամբ գործող դասակում։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՔ 17 Որ Երեկվա մեգին երազվել է քամուն

Ինքն. ՆՔ 26 Մոլորվել է այնտեղ

40 Եվ հայացքներում - փոշի ու արնամուժ ավազ

54 հտ Օ, գթացեք հիմա այդ ծառերին հիվանդ,

Օ,գթացեք այս uև հոգևարքի ժամին,

Թող չծեծկե նրանց գլուխները շվար

Քամին, Աշնան քամին... Ինքն 56 Այդ ծառերին՛ խաչված բուլվարների [վրա] ամս