Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/39

Այս էջը հաստատված է
7

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
ճամփաները քո։ Մշուշ ու թախիծ։
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս։


Անցնում են, հոսում օրերը անծայր։
ճամփորդների պես գնում են հեռու։
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու։


Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր

Ու աստղը ժպտա մոխրացած քարին...