Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/5

Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Եղիշե Չարենցի երկերի ներկա ժողովածուն մեծ բանաստեղծի գրական հարուստ ժառանգության առաջին ամբողջական և գիտական հրատարակությունն է։ Ժողովածուն հատորների բաժանելիս ղեկավարվել ենք այն ցանկով, որ կյանքի վերջին տարիներին կազմել է բանաստեղծն ինքը, մտադրվելով հրատարակել իր երկերը հինգ հատորով։ Բարեբախտաբար այդ ցանկը պահպանվել է (Հայկ, ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարան, Չարենցի ֆոնդ), որը և մեջ է բերվում ամբողջովին.

I

Լիրիկական բանաստեղծություններ (1913—1920) — «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Տեսիլաժամեր>>, «Լիրիկական բալլադներ», «Ծիածանը», «Ողջակիզվող կրակ», «էմալե պրոֆիլը Ձեր», «Յոթը բալլադ», «Տաղարան» «Խառն բանաստեղծություններ»։

II

Պոեմներ և բալլադներ (1914—1928)—«Կապուտաչյա հայրենիք», «Աթիլլա», «Վահագն», «Դանթեական առասպել», «Սոմա», «Ամբոխները խելագարված»