Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Այս էջը հաստատված է
Բայց վերջին միգում տեսավ, որ նա է՛լ—

Մեկը, հուսահատ, տասերկու անգամ
Ճչաց ու կանչեց վանդակում անել —
Եվ նույնպես — ընկավ . . .
. . . . . . . .

Խավարի գրկում դղյակը այն հին
Երերաց հանկարծ։ Ու երկա՜ր, երկա՜ր
Գայլերը դաշտում դեռ ոռնում էին։
Ու լուռ էր այնպես։ Ու ոչինչ չկար։

1915 — 1916