Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Այս էջը հաստատված է
ՀԵՏԵՐԱ-ԵՐԱԶ

(էպիլոգ)

1

Երբ վեր սլացան հրոտ, հրակամ
Հրթիռները հուր, հրավարս ու հիր —
Աստղային ծիրից նորից վայր ընկան
Ու դղյակը հին դարձրին մոխիր:

2

Ու ընկած էր նա մոխիրի վրա:
Ընկած էր մենակ: Ու լուռ էր չորս դին:
Մոխիրի վրա սպասում էր նա`
Աչքերը հառած կույր, անդեմ մութին:
Եվ մեկը կարծես մոտեցավ նրան,
Մոտեցավ, խնդաց ու կանչեց միգում:
Հիշեց, որ կային — չքացան-կորան
Աստղերը` հոգու երկնքում. հոգում:
Ու ժպտաց, ժպտաց ասպետը հանկարծ:
Ձեռքերը պարզեց — այնքան մո՛տ է նա:
Գուցե բռնկվեն աստղերը հանգած
Ու նորից վառվեն մոխիրի վրա...