Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/53

Այս էջը հաստատված է

Որ ինձ մոտ մնաս՝ պարզ ու երկրային...
Բայց ո՞ւր գնացիր, ինչո՞ւ հեռացար:
Թ՞ե — այստեղ ես դու, բայց մենակ եմ ես,
Ինչո՞ւ հեռացար ու ցնորք դարձար`
Հեռավո՜ր ուրու — անմարմին, անտես:
* * * * * * * * * * * *
* * * * * * * * * * * *
Ճերմակ դղյակի մոխիրի վրա,
Հիշելով ոսկի հրթիռը մարած —
Անզոր շշնջում ու կանչում էր նա. —
— Հետե՜րա-ցնորք, հետե՜րա-երազ...

1916