Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/6

Այս էջը հաստատված է

«Երեք ռադիոպոեմ», «Երգ ժողովրդի մասին», «Խաղաղության ռադիո», «Ամենապոեմ», «Չարենց-Նամե», «Կապկազ», «Մաճկալ Սաքոյի պատմությունը», «Ստամբոլ», «Կոմունարների պատը», «Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից», «էլեգիա գրված Վենետիկում», «Պրոլոգ», «Չորս բալլադ», «Խմբապետ Շավարշ»։

III

«Պոեզոզուռնա», «Ասպետական», «Ռուբայաթ», «Խառն բանաստեղծությունները, «Թարգմանություններ»։

IV

«էպիկական լուսաբաց», «Գիրք ճանապարհի»։

V

«Երկիր Նայիրի», «Երևանի ուղղիչ տնից», «Գրական հոդվածներ»։

Այս բաժանման մեջ պահպանված են Չարենցի բանաստեղծական շարքերը, ինչպես «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Տեսիլաժամեր», «Ծիածանը», «Ողջակիզվող կրակ» և այլն։ Մասնատել այդ շարքերը, ասենք, «էպիկական լուսաբացը» կամ «Գիրք ճանապարհին», կնշանակեր աղճատել բանաստեղծի դիմանկարը` նրա ստեղծագործական ուղու որոշակի ժամանակահատվածում:

Պահպանելով չարենցյան այս բաժանումը, կատարել ենք միայն ժամանակագրական բնույթի որոշ տեղափոխություններ, հավելել բանաստեղծի տպագրված և անտիպ այն գործերը, որոնք, բնականաբար, կարող