Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Այս էջը հաստատված է

4
Քո՛ւյր արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ.աչքերդ խոր:

Ղողանջնե՜ր են —լուսավոր,—
Կn՜ւյս թռիչք ու թև՜.
Ղողանջնե՛ր են — թևավո՛ր
Ու թեթև՜, թեթև՜...