Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Այս էջը հաստատված է
8

Արևը — որպես մի ոսկի թիթեռ։
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ։

Զնգում են թևերն՝ արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ ո՞ւմ համար։

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր։

Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ։
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ...