Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/95

Այս էջը հաստատված է
ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ
1

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից —
                                   հորիզոն
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՛ւյտ աղջիկ,
                         հրաժեշտի երեկոն ...
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում,
                                իմ հոգում.
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի
                                 երեկոն ...
Եվ թող հալվե՛ն, ձուլվե՛ն., մարվե՛ն իրիկնային
                                   կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները
                                  տրտում ։
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից — հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...