Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/97

Այս էջը հաստատված է

3
Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս

գալու…

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՞րբ այնպես — դու հետ չե՞ս գալու...

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ,— դու հետ չե՞ս

գալու․.․