Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/98

Այս էջը հաստատված է
4

Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ,—
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո։

Եվ ցուրտ հովը, որպես քույր,
Կարոտակեզ ու գթոտ,
Կհամբուրե սիրալիր
Մեր աչքերը արցունքոտ։

Եվ զանգերը կարկաչուն,
Հորիզոնից-հորիզոն,
Տրտո՜ւմ կօրհնեն մեր վերջին։

Հրաժեշտի երեկոն...