Ձգվել են ցանցեր,
Երկաթե անտես ցանցեր ու ցանցեր
55
Աշխարհում անծիր,—
Սրտից սիրտ հիմա, քաղաքից քաղաք —
Վառ, կարմիր ցանցեր...
Մեր կա՛մքն է այդպես հզոր շղթայել
Աշխարհը համակ,—
60
Մեր կամքը՝ թռչող, որպես փոթորիկ,
Ու տոկուն, համառ, որպես ժամանակ։ —
Ես եմ — եղբայրս — ընկերս — օ՜, ո՛չ.
Կա՛մքը իմ, կա՛մքը քո — ու էլի՛, էլի՛
Կամքեր նույնազոր — հազար ու հազար:
65
Ու էլի՛, էլի՛,
Ու էլի՛, էլի՛,-
Զգո՞ւմ ես՝ հոգիս, հոգիդ ու նրա—
Հեռու, անծանոթ ընկերոջ հոգին —
Նո՛ւյն արեգնական խորհրդով է լի։
Մինչև — Հն ղուլին*..
70
Ու էլի՛, էլի՛,—
Ու էլի՛, էլի՛,—
Ամեն տեղ հիմա, բոլո՛ր կողմերում՝
Մոսկովից — Փարիզ, Լոնդոնից — Հռոմ
Մինչև — Հնդուչին․․․
75
Թնդանոթների բառաչը վերջին։
Տանկերը արնոտ ռազմադաշտերում՝
Կետերի նման երկաթազրահ...
Գնդացիրների ծարավը ագահ,
Գործարանների շչակները լուռ...
80
Օրերը՝ երկաթ ու պղինձ հագած