Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Այս էջը սրբագրված է

1920 - 1921


ԱՄԵՆԱՊՈԵՄ

ՍԿԻԶԲ

Ես — Հայաստանրի պոետ —
Երկիր ուր մշուշ է ու մահ—
Բոլորի', բոլորի՛ համար
Երգում եմ

5 Նորից
Հիմա։

Ոայց ինչո՞ւ միայն ես երգեմ,
Միայն ես, և ո՛չ թե նրանք,
Որ օրերը այս հողմածեծ
10 Գրոհել են անցյալի վրա։

Նրանք, որ փոշոտ, արևոտ,
Օրերի խոնավ մշուշում
Աշխատում են, եռում, պայքարում
Այս աշխարհի փոշում։

124