Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130

Այս էջը սրբագրված է

Հետո — անիվներ անցան։
Գորշ, փոշոտ — փողոցի ճանապարհ։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

150 (Իսկ որպեսզի հասկանաք այս հրաշքը—
Բավական է, որ իմանաք,
Որ մի հին ընկերոջ մոտից էր
Վերադառնում նա։
Այդ ընկերը նրան ասել էր,
155 Որ գալու են դեպքեր վիթխարի,
Որ արդեն, արդեն հասել է,
Սրընթաց արդեն արշավում է
Ժամանակը մե՜ծ պայքարի...):
. . . . . . . . .

160 Երևան։
Աստաֆյան փողոց։
Քնթաթախ։
Աչքերին փոշի։
Խաղաղ — խաղող — քաղաք։
165 Ու զռռոցը — «Ա՜-ի՜, ա՜-ի՜, ա՜-ի՜ -
Իշու,
էշան,
էշի...

Ծույլ,
170 Դանդաղ,
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման —
Տոթ,
Արև,
175 Ամառվա փոշի—