Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Այս էջը սրբագրված է

Երևա՜ն,
Երևա՜ն,
Երևան...


180 Իսկ իրա խանութի առաջ
Նստած` խանութպան Համոն
Գանգատվում էր.— Ինչ՞ու չկա
Մի անուշ, գարնան քամի...

Թվում էր նրան, Համոյին,
185 Աշխարհը — փոշոտ մի փողոց —
Ու ապրում են ողջ աշխարհում—
Համոն,
Մի կարո,
Մի Պողոս։—

190 Երազ էր թվում Համոյին
Փողոցի արևոտ հեռուն.
Թվում էր՝ արևի վրա
Նստել է — ինքը Համոն։
Ոտքերը կախել է վար
195 Ու մռռում է դանդաղ մի երգ...
Հաշվվում է տոթ ուղեղում.
— Տասնըմեկ... տասերկու... տասերեք...

Հոսում է արևի գինին...
Իսկ էսօր առևտուր չկա...
200 Շուտով իրիկուն կլինի —
Կգնա —
Նորից կգա...

Կելնե արևը նորից,
Կվառվի՝ հիմար ու շոգ —